ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ. Թուրքիայի ակադեմական կայքը` ՀՑԱՄ-ՀՅԲ-ի մասին

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ. Թուրքիայի ակադեմական կայքը` ՀՑԱՄ-ՀՅԲ-ի մասին
13.04.2023 | 10:30

Սակարեա նահանգի պետական համալսարանն իր աւելի քան 85,000 ուսանողներով, համարւում է Թուրքիայի խոշորագոյն համալսարաններից մէկը։ Այն Թուրքիայի առաջին եւ միակ պետական համալսարանն է, որն ունի ISO-2002 վկայագիր՝ «EFQM - Excellence Competence Level Quality Certificate» (Գերազանց իրաւասութեան մակարդակի որակաւորման վկայագիր)։ Սակարեա համալսարանում աշխատում է 16 գիտա-հետազոտական կենտրոն, այդ թւում նաեւ «Հայ-թուրքական յարաբերութիւնների հետազոտութեան կենտրոն»-ը, որը ցայժմ հրապարակել է մի քանի նկատառելի ուսումնասիրական հատորներ եւ պրակներ:
Սոյն կենտրոնի կայքէջային մի պրակը կոչւում է՝ «Ermeni Soykırımı Adalet Komandoları - Ermeni Devrimci Ordusu (JCAG-ARA) ve Faaliyetleri» (Հայոց Ցեղասպանութեան արդարութեան Մարտիկներ – Հայ Յեղափոխական Բանակ (ՀՑԱՄ-ՀՅԲ) եւ նրա գործունէութիւնը), ընդորում մանրամասն բնութագրումներ եւ նկարագութիւններ է տրւում ՀՑԱՄ-ՀՅԲ-ի կատարած ակտերի մասին։ Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք պրակի «եզրակացութիւն» բաժնից մի քանի յոյժ կարեւոր հատուածներ․
«ՀՑԱՄ-ՀՅԲ-ի յարձակումները սկսուեցին 1975 թուականի հոկտեմբերի 22-ին Վիէննայում Թուրքիայի դեսպան Դանիշ Թունալիգիլի սպանութեամբ, իսկ երկու օր անց՝ 1975 թուականի հոկտեմբերի 24-ին, շարունակուեցին Փարիզում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրէզի սպանութեամբ։ Սպանութիւնները պրոֆեսիոնալ գործողութիւններ էին եւ բաւականին լաւ պատրաստուած։ ՀՑԱՄ-ն իր գործունեութիւնը շարունակեց 1983 թուականի յուլիսի 14-ից՝ ՀՅԲ անունով: ՀՑԱՄ-ՀՅԲ-ի վերջին ակտը տեղի է ունեցել 1986 թուականի նոյեմբերին։
«Չնայած ԱՍԱԼԱ-ն հայկական ամենամեծ ահաբեկչական կազմակերպութիւնն էր, որը 1975-1986 թուականներին իրականացրել էր 158 գործողութիւն, այդուհանդերձ կարելի է ասել, որ ՀՑԱՄ-ՀՅԲ-ն առաւել հաջողակ էր։ ՀՑԱՄ-ՀՅԲ-ի կողմից իրականացուած գործողութիւնների արդիւնքում գրանցուել է 36 զոհ (24 սպանուած և 12 վիրաւոր)։ Սպանուածներից 23-ը դիւանագէտներ էին, եւ միայն մէկը քաղաքացիական անձ։ Հաշուի առնելով, որ ԱՍԱԼԱ-ի յարձակումների ժամանակ զոհուել է 43 խաղաղ բնակիչ, աւելի պարզ է դառնում, որ ՀՑԱՄ-ՀՅԲ-ի գործողութիւնները եղել են՝ նպատակակէտային․․․
«ՀՑԱՄ-ՀՅԲ-ն ստանձնել է դեսպանների դէմ կատարուած բոլոր սպանութիւնների պատասխանատուութիւնը»:

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս,
Պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ